Մեր մասին

«Վալան Դեկոռ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և զբաղվում է դեկորատիվ քիվերի և ջահը շրջագծող առաստաղի դեկորների արտադրությամբ` “DecoStar” ապրանքանշանի ներքո:

«Վալան Դեկոր» -ը բարձրորակ հումք է ներմուծում աշխարհահռչակ գերմանական “BASF” ընկերությունից , որի անվան հետ է կապված ներկայումս լայն տարածում և կիրառում ստացած փրփրապլաստը: Ներմուծվող հումքը էկոլոգիապես մաքուր է, ուստի և բացառապես անվտանգ է շրջակա միջավայրի համար:

«Վալան Դեկոր» -ը Հայաստանում առաջինն է, ով հատուկ սարքավորումների միջոցով կիրառում է «երկակի շոգեհարման» տեխնոլոգիան, որի շնորհիվ ավելորդ անցքեր չեն առաջանում: «Երկակի շոգեհարման» տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ մեր արտադրանքը համապատասխանում է որակի ամենաբարձր չափանիշներին. այն է` բարձր խտություն, ճկունություն, այրման ընթացքում չբռնկվելու հատկություն, ինչպես նաև բացառիկ հարթ մակերևույթ և բնական փայլ: Չկա անգամ լրացուցիչ ներկման անհրաժեշտություն: Այս հատկանիշներով էլ “DecoStar” ապրանքանշանիշը առանձնանում է շուկայում:

Մեր առավելությունները

Հեշտ է տեղադրել
Ջրադիմացկուն
Բարձր խտություն
Ներկվող