Մեր մասին

«Վալան Դեկոռ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և զբաղվում է դեկորատիվ քիվերի և ջահը շրջագծող առաստաղի դեկորների արտադրությամբ` “DecoStar” DecoStar” ” ապրանքանշանի ներքո:

«Վալան Դեկոր» -ը բարձրորակ հումք է ներմուծում աշխարհահռչակ գերմանական “DecoStar” BASF” ընկերությունից , որի անվան հետ է կապված ” ընկերությունից , որի անվան հետ է կապված ներկայումս լայն տարածում և կիրառում ստացած փրփրապլաստը:

Ներմուծվող հումքը էկոլոգիապես մաքուր է, ուստի և բացառապես անվտանգ է շրջակա միջավայրի համար:

«Վալան Դեկոր» -ը Հայաստանում առաջինն է, ով հատուկ սարքավորումների միջոցով կիրառում է «երկակի շոգեհարման» տեխնոլոգիան, որի շնորհիվ ավելորդ անցքեր չեն առաջանում:
«Երկակի շոգեհարման» տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ մեր արտադրանքը համապատասխանում է որակի ամենաբարձր չափանիշներին. այն է` բարձր խտություն, ճկունություն, այրման ընթացքում չբռնկվելու հատկություն, ինչպես նաև բացառիկ հարթմակերևույթ և բնական փայլ: Չկա անգամ լրացուցիչ ներկման անհրաժեշտություն: Այս հատկանիշներով էլ “DecoStar” ապրանքանշանիշը առանձնանում է շուկայում: Մեր ընկերությունը ուշադրություն է դարձնում թե’ որակական և թե’արտաքին տեսքի ցուցանիշներին: Արտադրանքի ոճավորումը և զարդանախշերը գծագրվում է դիզայներների հատուկ խմբի կողմից:

Վերջիններս մշտապես փորձում են ստեղծել նոր տեսակներ` նորաձևության միտումներին համահունչ: Համադրելով բարձրորակ հումքը նորաձևության վերջին տենդենցների հետ` ստանում ենք որակյալ և նրբաճաշակ արտադրանք, որը կբավարարի ցանկացած սպառողի պահանջները:

ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտը Դեկոստար ապրանքանիշին շնորհեց ոսկե մրցանակ՝ միջազգային ստանդարտի ներդրման բնագավառում գրանցած հաջողությունների համար:

Կարճ ժամանակահատվածում, շնորհիվ նորագույն կատարելագործված արտադրական տեխնոլոգիաների և բարձրորակ արտադրանքի, «Վալան Դեկոռ» -ն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում:
Ընկերության նպատակն է ոչ միայն առաջատար տեղ զբաղեցնել հայկական շուկայում, այլև գործունեություն ծավալել Հայաստանի սահմաններից դուրս` գրավելով նորանոր շուկաներ: